Երկրորդ բաժնում գտնվում են վիրտուալ համարները և օպերատորական խմբերը:
Վիրտուալ համարը այն կարճ համարն է, որը կցվում է ներքին համարին (SIP): Օրինակ, եթե ունենք 3109999 ներքին համարը և ստեղծում ենք 301 վիրտուալ համարը, դա նշանակում է, որ մեր խմբի բոլոր անդամները կարող են զանգել 3109999 համարին զանգելով 301:
Օպերատորական խումբը այն կարճ համարն է, որի մեջ կա 2 և ավելի ներքին համար կամ որը կազմված է 1 թվից ` օրինակ 1, 2 … 9 (միանիշ համարներն օգտագործվում են ձայնային մենյուի մեջ): Օպերատորական խմբի հատկանիշն է նաև այն, որ համակարգը մուտքային զանգը միացնում է տվյալ պահին ազատ օպերատորին, իսկ եթե բոլոր օպերատորները զբաղված են, ապա սպասողների խմբին: |
 |